2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղևոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավել է:
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում»:
Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական եւ մեծ մասամբ տեղի կանցկացվեն մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
«Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է»։
«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը:
Իրաքի զինվորականները աշխարհազորայինների աջակցությամբ ահաբեկիչների դեմ իրականացվող օպերացիայի շրջանակում Սիրիայի սահմանին ընդլայնել են վերահսկողությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Timeturk կայքի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։
«Aslan Neferler» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
Դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
«Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը»:
«Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, իհարկե, ես դրական եմ գնահատում, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։ Ամեն դեպքում, սա հուսադրող հայտարարություն է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի ծրագրերն այս փուլում ձախողվել են»։
Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ տոնական այս շրջանում դպրոցներում աշակերտների պայուսակները ստուգվում են՝ պայթուցիկներ ու հրավառության սարքեր թույլ չտալու համար։
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի «Դեմոկրատական կուսակցության» սենատոր Շելդոն Վայթհաուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է վատարացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծությունների «PRNet» գործակալությունը ուսումնասիրել է Թուրքիայում արդյունաբերական վթարների և մահվան ելքով պատահարների վիճակագրությունը:
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կառավարության նախկին աշխատակիցների ձերբակալելու որոշում է ընդունվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
EADaily-ն հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան: Պաշտոնական տեղեկություն Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս չկա:
«Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արեւմուտքը կարող է մասնակցել Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը, բայց միայն երկրում ընտրությունների անցկացման պայմանով, որոնց արդյունքը կդառնա նախագահ Բաշար Ասադը հեռանալը:
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին։
Էստոնիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում:
Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը: