Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը:
Զինված ընդդիմության զինյալները հուլսի 11-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խոցել Մախրուսի շրջանի երկնքում:
Ադրբեջանագետ և ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ոչ մի բան չի փոխվելու այսօր կայանալիք հանդիպումից հետո:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին:
Այսօր` հուլիսի 11-ին, Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել տեղական և ավստրիական մամուլում տեղ գտած այն տեղեկության առնչությամբ, թե Ավստրիայի ղեկավարությունը նախարար Նիհաթ Զեյբեքչիին արգելել է այցելել երկիր:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) կառավարական զորքերը եւ նրանց դաշնակից ուժերը սիրիական անապատում ձեռնամուխ են եղել «Ալ Ֆաջր ալ Քուբրա» («Մեծ լուսասաց»- արաբ.) գործողության երկրորդ փուլին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է մի իրազեկ աղբյուր։
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է ընդունել երկրի կառավարության աշխատակազմերում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ իրականացնելու մասին:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի միջոցառումներից հետո մտադիր է մեկնել Կատար:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին Թուրքիային դրդում է ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ:
Մոսուլում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ջախջախումն «իրաքցի ժողովրդի որդիների մեծ հաղթանակն է»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի ընկերը՝ Իբրահիմ Էրենը նշանակվել է երկրի պետական TRT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Մենք բավականին լավ աշխատանք ենք տարել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ: Չենք հասել խնդրի կարգավորմանը, սակայն միասնաբար կարողացել ենք կառավարել հակամարտությունը»,- ասում է Սթրոնսկին:
«Մենք դրական առաջընթաց ենք ակնկալում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ բոլոր մյուս կողմերի համար», – Գերմանական Համբուրգում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը’ բացելով իր առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
«Չկա Հանրապետական կուսակցության մեջ որևէ խլրտում: Մենք ունենք մեկ նպատակ` իրականացնել կառավարության ծրագիրը: Մենք լծված ենք այդ գործին, և, եթե դա չի հաջողվում, դա համարվում է քաղաքական ուժի անհաջողությունը»:
«Այն բոլոր բանաձևերը, որտեղ կա Արցախի ինքնորոշման հարցը, դրական են։ Ինքնորոշման սկզբունքը 3 իրավահավասար սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է տարիներ շարունակ բանակցություններ իրականացնել և լուծել խնդիրը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունն ընդամենը սկզբունք է և, պարզ է, որ այն պետք է ծառայի նպատակներին»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո անցած մեկ տարի երեք ամսվա ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ, վերլուծություններ են գրվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացման պարագայում տարածաշրջանային առաջատար խաղացողների, հատկապես Իրանի և Թուրքիայի դերի ու գործողությունների մասին։
Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ կողմերն արդյո՞ք ցանկանում են հասնել խաղաղության, նա պատասխանեց՝ այս համաձայնությունը գալիս է փաստելու այն իրողությունը, որ տեղի է ունենում Սիրիայի մասնատման գործընթաց՝ տարբեր արտաքին դերակատարների միջամտությամբ։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձեւի նախագիծը:
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի:
Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ, և մեր իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է գործի այնպես, ինչպես գործում են պատերազմական վիճակում։ Իսկ Հայաստանը, ըստ նրա՝ պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և կարելի է վերջապես առաջարկություններով հանդես գալ, որոնց հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը: