ՀԱՊԿ-ն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը, սակայն առայժմ դժվար է գնահատել տեղափոխման ծավալները: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հիմա դժվարանում եմ դատել գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Սակայն, ըստ ամենայնի, այնտեղ հայտնվում են գրոհայիններ, հանցակիցներ: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,-ասել է Զասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031