Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը երեկ ՀՀ ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ:
Թուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը:
Իրանի խոշորագույն ավիաընկերության՝ Iran Air-ի ղեկավարությունը որոշում է ընդունել օդաչուների աշխատատեղեր բացել կանանց համար:
Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն բավականին մեծ քայլ է քաղաքական առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սա կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կամ այն շրջանակները, որոնք ձևավորում են ԱՄՆ-ի քաղաքականությունը, փորձում են շոշափել Արցախի Հանրապետության ղեկավարության տրամադրությունները:
Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով ՄԱԿ ԱԽ կողմից Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, բացահայտ կերպով սպառնացել է բռնազավթել սիրիական Աֆրինը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում:
«Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հետաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է՝ պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պակաս ծավալներով ապագայում»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն` երկրի տարբեր շրջաններում մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 7 դեպք:
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները:
Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:
Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին: