Իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի լինել տարածաշրջանի համար. Տոնոյանը՝ Վրաստանի դեպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Տեսանյութեր

Լրահոս