ԵՄ պետք է անհապաղ հստակեցնի Թուրքիայի և Ադրբեջանի համար, որ պատժամիջոցներ են լինելու, եթե ագրեսիան չդադարեցվի․ Եվրախորհրդարանի պատգամավոր

«Պատկերը փշաքաղեցնող է»,- այս մասին թվիթերյան միկրոբլոգի իր էջում գրել է Եվրախոհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսը՝ անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանն ադրբեջանական ուժերի կողմից։

Նա, տարածելով գերմանական Bild պարբերականի թղթակից Փոլ Ռոնժեյմերի տեսանյութը եկեղեցու ավերածությունների տեսարաններով, նշում է, որ պատկերը փշաքեցնող է, հատկապես երբ անցյալում տեսել է եկեղեցիների ավերածություններ Իրաքում ու Սիրիայում։ Եվրախորհրդարանի պատգամավոր Վեյմերսը, դիմելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին, գրել է, որ ԵՄ պետք է անհապաղ հստակեցնի Թուրքիայի և ԱԴրբեջանի համար, որ պատժամիջոցներ են լինելու, եթե ագրեսիան չդադարեցվի։

https://twitter.com/weimers/status/1314196641193226242

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031