Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ տարածքային պահանջներ չունի նրա նկատմամբ․ ՀԱՊԿ քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կարծիքով՝ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ տարածքային պահանջներ չունի նրա նկատմամբ։

«Ես վստահ եմ, որ իրավիճակի նման զարգացում չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի և ոտնձգություն չի կատարում տարածքային ամբողջականության նկատմամբ: Երկրորդ` ինձ թվում է, որ այնտեղ բավականաչափ ողջամտություն և պատասխանատվություն ունեն սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի նման որոշումներ չընդունեն՝ հասկանալով, որ դա անմիջապես կփոխի իրավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զասը։։

Տեսանյութեր

Լրահոս