Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ հակամարտության հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մայիսի 26-ին իր գործունեությունն է մեկնարկել 19 պատգամավորներից բաղկացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» հանձնախումբը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են միմյանց հետ առևտուր անել»։
Հայաստանի տնտեսությունից կմնան ավերակներ
Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերեվարված ղեկավարության կեղծ դատավարությունը։ Այս անգամ ոմն «տուժած» Էլմիր Աբբասովը պնդում էր, թե վիրավորվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր հայտարարության արձագանքներին, երբ ասել էր, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Կատարի արտաքին գործերի պետական նախարար Մոհամմադ բին Աբդուլազիզ բին Սալեհ ալ-Խուլեյֆիի հետ հանդիպմանը «անցյալի հակամարտության», «ազատագրված» տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի նոր սահմանադրության նախագծի աշխատանքները կսկսվեն հունիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
Այսօր վկաներից մեկը ցուցմունք է տվել Տավուշի ուղղությամբ 2020 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցած մարտերի վերաբերյալ։
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար կապիտալի ֆոնդերը հանդիպել են Լոնդոնում կայացած «Venture Connect» շրջանակում։
Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունվածԵրկրորդարձանագրությանխախտումէ։
Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց այսօր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի կրակոցների մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։
Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է»
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տուն։
Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը և իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։
Էրդողանը նաև ասել էր, որ Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է:
Անկարան նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Էրդողան
Մինչ իշխանական տարբեր խոսափողներ հայտարարում են, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, որ խաղաղությունը մոտ է, Սյունիքի մարզի սահմանային գյուղերում պարբերական դարձած կրակոցներն այլ բանի մասին են վկայում։
Մայիսի 5-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը հայտնել է, որ Թրամփն իրեն հրավիրել է այցելել ԱՄՆ։
Սյունիքում ստեղծված իրավիճակը բացարձակապես պայմանավորված չէ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով կամ դրանց հնարավոր կարգավորմամբ. լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, լրագրողներին այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում մասնակցել է Լաչինի (Բերձորի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։
ՀՀ իշխանություններն իրենց հայտարարած դիվերսիֆիկացված, բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականության շրջանակում մտադիր են ռազմավարական դաշնակցություն հաստատել Ֆրանսիայի հետ՝ զուգահեռաբար հայտարարելով իրենց եվրոպական ընտրության մասին։
Թուրքիայում ամեն չորս մարդուց մեկն ի վիճակի չէ վճարել իր պարտքերը: 2025 թվականի առաջին 5 ամսում բռնագանձման գերատեսչություններ է ներկայացվել 4 միլիոն 24 հազար նոր գործ: Վերջին մեկ տարվա ընթացքում բռնագանձման ենթակա գործերի թիվը 1․5 միլիոնով է ավելացել:
Մենք երեկ անդրադարձել ենք օկուպացված Լաչինի օդանավակայանի բացման փաստին, ինչպես նաև դրա ռազմավարական նշանակությանը, որ այն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ ուղերձ է տարածաշրջանին և հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների հետ վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները:
Հարությունյանի խոսքով՝ եթե Փաշինյանը խոսում է խաղաղությունից, նշանակում է՝ լինելու է պատերազմ. «Բացի պատերազմից, ուրիշ ոչինչ չենք տեսել խաղաղության վերաբերյալ նրա հայտարարություններից հետո»:
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կմեկնի Բրազիլիա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ անդամ երկրների 11-րդ խորհրդարանական համաժողովին։
Նրա խոսքով՝ հենց թուրք-ադրբեջանական շահերի ծիրում գործելու հետևանքով է, որ հայկական հարցը փակելու որոշումը մտել է մի վերջնական վտանգավոր փուլ, որիհամար է նաև ՀՀ իշխանության կողմիցԽՍՀՄ թիրախավորումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր օգնության համար։