Մենք գնչու չենք, որ հայրենիք փնտրենք, գուցե դուք սկսեցիք փնտրել, երբ պաշտոն ու պադավատ տեսաք. Արման Աբովյան

«Հայաստանի իշխանությունը շարունակում է՝ «թուրքի ոտքը պաչենք, որ մեզ չկոտորեն» թեզի քարոզչությունը, որն այս անգամ տեսանք Սարդարապատի հուշահամալիրում։Այս իշխանության քաղաքականության ամբողջ հենքըհենց այս գաղափարն է, որովհետև Հայաստանի իշխանավորներըգաղափարապես սնանկ են այն աստիճան,որ թուրքինթշնամի չհամարելով՝ հայ ժողովրդի կոտորածի մեղքը բարդում են պատմության և ԽՍՀՄ-ի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հանրապետության 107-րդ ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթին,նման տեսակետ հայտնեց «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ հենց թուրք-ադրբեջանական շահերի ծիրում գործելու հետևանքով է, որ հայկական հարցը փակելու որոշումը մտել է մի վերջնական վտանգավոր փուլ, որիհամար է նաև ՀՀ իշխանության կողմիցԽՍՀՄ թիրախավորումը։

«Այս մարդիկ այդպես են վարվում, որովհետև իրենց անվտանգությունը տեսնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելուհամատեքստում։ Երբկանգնում և իրենց ուղերձովքննադատումեն ԽՍՀՄ-ին,ուզում եմ հարց տալ՝ Խորհրդային միության դե՞մ են հայերը պայքարել, թե՞ թուրքերի, որոնց մասին այսօր հնչած ուղերձում որևէ խոսք չկար»,-ասաց Աբովյանը՝ ընդգծելով՝ ՀՀ այս իշխանության քաղաքականությունը 7 տարի է՝ բերում է արհավիրք, և պատահական չէ, որ նրանք վերջնականացնում են իրենց ծրագիրը՝պատերազմի վախը հայ ժողովրդի վրա ծախելով և Հայաստանից «Իրական Հայաստան-Արևմտյան Ադրբեջան» ստանալով։

Կարդացեք նաև

«Ասում են՝ պատերազմ չի՛ լինելու. Իհա՛րկե չի լինելու, գերի ենք հանձնվելու, իհարկե պատերազմ չի լինելու, լինելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի դեմ գոյաբանական հարցերեն դնելու, այս իշխանությունն ասելու է՝ պատերազմ չի լինելու, որովհետև դրանց դիմադրությունը լինելու է պատերազմ։ Անգամ Հայաստանի ապամոնտաժմանը կգնան,բայց կասեն՝ պատերազմ չի լինելու»,-ասաց Արման Աբովյանը։

Դիտարկմանը՝ ըստ Նիկոլ Փաշինանի՝ պատերազմ չի լինելու, որովհետևհայ ժողովուրդնայլևս հայրենիք փրկելու կարիք չի ունենա. հայրենիքը գտնված է, Արման Աբովյանն արձագանքեց.

«52 տարեկան եմ, երբեք հայրենիք չեմ փնտրել։ Մենք գնչու չենք, որ հայրենիքփնտրենք, մենք ունենք հայրենիք։ Ես չեմ փնտրել հայրենիք, միգուցեիրենք են փնտրել՝ հասան իշխանության, պադավատ տեսան, բանկային քարտ տեսան և սկսեցին հայրենիք փնտրե՞լ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս