Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի իշխանությունների որոշումը շոկ էր զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար:
Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, իսկ Հայաստանը դրանք չի նկատում, քանի որ զբաղված է ԱԺ-ում տեղի ունեցող շոուներով և Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրմամբ։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին:
Մոսկվան կասկածներ ունի, որ Վաշինգտոնը փորձում 1 խանգարել ՌԴ-ի եւ Վրաստանի հարաբերությունների՝ սկսված նորմալացմանը:
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով:
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից:
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի տարբեր զորամասերից երկրի հարավարևելյան Հաթայի նահանգ տեղափոխված տանկերը հունիսի 25-ին ռազմական բեռնափոխադրող մեքենաներով տարվել են դեպի թուրք-սիրիական սահման:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, Իրանի առողջապահության նախարարության աշխատակիցների ներկայությամբ խիստ արտահայտություններ է արել Սպիտակ տան հասցեին։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված գործողությունների արդյունքում հունիսի 25-ին Դիարբեքիրում՝ երկու, Հաքյարիում՝ չորս և Թունջելիում մեկ ահաբեկիչ է վնասազերծվել:
Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը:
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատները, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, եւ ազատել է նրանց:
Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին:
«Ես չեմ ակնկալում է՛լ ավելի լուրջ էսկալացիա ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ համագործակցությամբ, այս հարցում Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, քան Վրաստանը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է վրացի հեղինակավոր վերլուծաբան Գելա Վասաձեն:
Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկների է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մոտ հանդիպման ժամկետների շուրջ։
ԱՄՆ- Իրան պատերազմի բռնկման նախաշեմային իրավիճակը շրջելու որոշումը, ամերիկյան եւ ընդհանրապես համաշխարհային մամուլի փոխանցած լրատվություններով բացառապես վերագրվում է նախագահ Թրամփի անձնական որոշմանը:
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի (USCIRF) 2019թ․ զեկույցում Թուրքիան հիշատակվել է որպես «առանձնակի մտահոգություն առաջացնող երկիր»։
Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի: Կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարների նոր հանդիպում կառաջարկեն 2-3 ամսից:
«Այստեղ մեզ համար վտանգ կա: Վտանգը Լարսն է, որովհետև կարող է որոշակի փուլում այնտեղ սահմանափակումներ դրվեն ռուսական կողմից: Սա վտանգավոր կլինի՝ հաշվի առնելով նաև Իրանի վրա ամերիկացիների աճող ճնշումը: Սա խնդիր է, պետք է պատրաստ լինենք տարբեր զարգացումների»:
Նրա փոխանցմամբ՝ կուժեղանան այն գործընթացները, որոնք տեղի են ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդերքում:
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թբիլիսիում հունիսի 20-21-ին երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով։
Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ:
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Լ.Մակունցը նշեց, որ Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում և ՀՀ-ն իրավունք չունի միջամտել դրանց: Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի և դրա հայ ուղևորների մասին Լ.Մակունցը տեղեկություններ չունի:
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում: