
Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սոսկ կբարդացնեն իրադրությունը. Ռյաբկով

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը: Հունիսի 24-ին այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Հարկավոր է սպասել, թե ինչ կհայտարարվի (հունիսի 24-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների) այդ փաթեթով: Դա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով, փոխանակ ընդունի այդ իրավիճակում ակնհայտ մոդելը՝ այն է՝ գտնել հնարավորություններ եթե ոչ ուղղակի քաղաքական երկխոսության, ապա երկխոսության եւ առկա խնդիրների դիվանագիտական լուծման համար,- ասել է նա:- Իրադրությունը սոսկ կբարդանա: Դա ամբողջ իրադրության սրման գիտակցված, նպատակամիտված գծի արատացոլումն է»:
Ռյաբկովը նաեւ խոստացել է, որ Ռուսաստանը մյուս ողջամիտ ուժերի հետ մեկտեղ կհակազդի ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: