ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:
3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կվարելի քաղաքում:
Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման դեպքում միջնորդները կհամախմբվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։
Հալեպի Շեյխ Նաջար արդյունաբերական շրջանում աշխատանքն է վերսկսել մետաղի վերաձուլման խոշոր գործարանը:
«Մենք գիտենք, որ իրանահայ համայնքը, հատկապես՝ վերջին տասնամյակում, թվաքանակի առումով զգալիորեն պակասել է, խոսքը վերաբերում է դեպի Արևմուտք և ԱՄՆ ելքին։ Մասամբ գալիս են նաև Հայաստան, այս դեպքում գոնե համալրում են մեր երկրի բնակչության շարքերը»։
Վրաստանի արեւմուտքում կառուցվող Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղու մոտավորապես 60 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի անվտանգությունը եւ ժամանակին արձակուրդ ու աշխատավարձ տրամադրել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացրել է Սեւ ծովի ափին փոթորկի մասին եւ Աջարիայի բնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ծովում լողանալուց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ:
Իրանի՝ Պարսից ծոցի ջրատարածքում գտնվող Քիշ կղզում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի ««Խորություն -2019» մրցույթի միջազգային փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է Եփրատ գետի արևելյան շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կենտրոնում նախատեսվում է բացել հայագիտական հետազոտությունների բաժին:
2019 թվականի հունիսին մոտավորապես 114 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը Սիրիայում:
Թուրքիայում անձնական զենք կրողների թիվը անցնում է 25 միլիոնը։ Ընդ որում՝ զենքերի 85%-ը ապօրինի է՝ առանց պատշաճ թույլտվության։
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման քննարկելու նպատակով օգոստոսի 5-ին Անկարայում թուրքական իշխանությունների և ԱՄՆ-ի զինվորական պաշտոնյաների միջև տեղի կունենա հանդիպում:
Պենտագոնի նախկին պաշտոնյա, վերլուծաբան Մայքլ Ռուբինը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին։
Թուրքական քաղաքական կուլիսներում քննարկման նոր թեման է դարձել այն, թե արդյոք Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կդառնա իր և Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններին:
2019թ․ առաջին կիսամյակում Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը աճել է 13․2 տոկոսով՝ հասնելով 18 միլիոնի։ Երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ մեկտեղ այդ թիվը կազմել է ավելի քան 21 մլն։
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ թուրքական իշխանությունները Թուրքիայում «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին արտաքսելու նպատակներ չունեն:
Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ավանոս գավառի տարածքում ադրբեջանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում թուրք-ամերիկյան հակասությունների մասին։
2020թ. մեր երկրին տրվելու է 6 մլն 750 հազար դոլար, իսկ անվտանգության օգնության խողովակով, որն Ադրբեջանի համար վերջին երկու տարիներին կազմել է շուրջ 100 միլիոն դոլար, Հայաստանին նախատեսված է տրամադրել 0 դոլար։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։
«Նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: