Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ապրող ազգությամբ թուրք Քուբիլայ Բոզքուրթը քայլարշավ է սկսել Գերմանիայից դեպի Թուրքիա՝ հանուն բոլոր անմեղ դատապարտյալների և հատկապես՝ ազատազրկված լրագրողների։
«Հաջորդ ըարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք տանուլ չի տվել բանակցությունները։
«Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»։
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
Թուրքիայի Էրզրում քաղաքում վիճաբանության հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել աֆղան փախստականների և թուրքերի միջև։
Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գնացքը բախվել է տաքսուն, ինչի հետևանքով տուժել է հինգ անձ, որոնցից մեկը՝ կին:
Ռուսաստանը չի հայտնել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հստակ ժամկետները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ախալցխա քաղաքում ձերբակալել են Ինտերպոլի կողմից որոնման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացու:
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել:
Թուրքիայում 2018 թվականին 2017-ի համեմատությամբ 17.6 տոկոսով նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը: Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը:
Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայի հետ չեղարկել վիզային ռեժիմը, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ վիզան վերացրել էր 2007 թվականին, ըստ որի՝ Ադրբեջանի քաղաքացիներն այդ երկրի տարածքում կարող էին մնալ 30 օր։ Վիզայի չեղարկումից հետո նույնքան ժամկետով էլ Թուրքիայի քաղաքացիները կարող են մնալ Ադրբեջանի տարածքում։
«Ռուսական Ս-400-ների նպատակն Անկարան՝ Թուրքիայի մայրաքաղաքը, պաշտպանելն է: Թուրքիան դժվար թե այդ կարգի խնդիրների դիմեր, բայց ցանկացած դեպքում գնացին այդ քայլին՝ հաստատ ո՛չ Ադրբեջանին ինչ-որ լավություն անելու համար, ի վերջո, 2.5 միլիարդ դոլարի գործարք է, ու այդ տիպի նվերներ չեն արվում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին:
«Ռազմական գործարքների արդյունքում ստացված սպառազինության կիրառումը վերահսկելը բարդ է գործարքի կայացումից հետո, ուստի պետք է դրանից առաջ հաշվի առնվեն բոլոր ռիսկերը, հաշվի առնվեն հակամարտության առկայությունը և դրանում համանախագահությունը»։
«Լուծումը՝ պահել քեզ՝ որպես օրինակ վերցնելով նույն քո կողմից հալածված Ռոբերտ Քոչարյանին. բոլորի վրա թքել է, գնացել Իրանի հետ կնքել է գործարք, ու մենք ունենում ենք Հայաստան-Իրան գազամուղ. եթե ուզում է օրինակ վերցնել, թող օրինակ վերցնի հենց Ռոբերտ Քոչարյանից»:
Հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող, կործանված МиГ-29-ի փնտրտուքները շարունակվում են:
«Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ կարող են լինել։
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Ի
Իրանի իշխանություններն ազատ են արձակել ինը հնդկաստանցիներին՝ պանամական Riah կալանված լցանավի անդամներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը:
Հուլիսի 25-ին կավարտվեն Թուրքիայի կողմից գնված ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մասերի մատակարարման աշխատանքները։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար»։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են։