Բաժիններ՝

Իրանում սկսվել է Միջազգային բանակային խաղերի «Խորություն-2019» մրցույթը

Իրանի՝ Պարսից ծոցի ջրատարածքում գտնվող Քիշ կղզում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի ««Խորություն -2019» մրցույթի միջազգային փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել են Խաղերի մամուլի կենտրոնում։

«Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են (Ռուսաստանի) Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ ծովակալ Ալեքսանդր Վիտկոն, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամնատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, Իրանի պաշտպանության նախարարության, Հորմոզգանի օսթանի վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատվիրակությունների ղեկավարներ եւ «Խորություն» մրցույթի միջազգային փուլի մասնակիցներ Ռուսաստանից, Իրանից, Վենեսուելայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Սիրիայից եւ Չինաստանից»,- հայտնել են Խաղերի կազմակերպիչները:

Ջրասուզորդների բազմամարտի «Խորություն» միջազգային մրցույթը տեղի Է ունենում օգոստոսի 4-ից մինչեւ 14-ը: Իրանն արդեն երկրորդ անգամ է դառնում Միջազգային բանակային խաղերի համակարզմակերպիչ երկիր եւ երկրորդ անգամ Է ընդունում ջրասուզորդների մրցույթն իր տարածքում, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս