Իրանի ԱԳ նախարարը «տնտեսական ահաբեկչություն» է որակել Մեծ Բրիտանիայի գործողությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ: Այդ մասին հայտարարել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ջիբրալթարի իշխանություների կողմից իրանական լցանավի կալանման հետ կապված միջադեպը:
«Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի գործընկերն է տնտեսական ահաբեկչության մեջ: Նա պետք է գիտենա, որ նման քաղաքականությունը հետեւանքներ է ունենալու»,- նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Զարիֆը նաեւ հավաստիացրել է, որ Թեհրանը չի անտեսելու իր դեմ ուղղված «ագրեսիայի ակտերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: