Բաժիններ՝

Դամասկոսը մեկ օրում հսկողության տակ է վերցրել Դեյր Էզ Զորի չորս բնակավայր

Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով: Այդ մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:

«Մեկ օրում չորս համաձայնագիր է ստորագրվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ՝ Դեյր Էզ Զորի նահանգի շուրջ 5 հազար բնակչություն ունեցող Արեւմտյան Դիբա, շուրջ 7 հազար բնակչությամբ Արեւելյան Դիբա, շուրջ 5 հազար բնակչությամբ Հարավային Դիբա եւ շուրջ 1,5 հազար բնակչություն ունեցող Էլ Քիշմա բնակավայրերը»,-ասված է տեղեկագրում:

Արդյունքում՝ այն բնակավայրերի թվաքանակը, որոնք միացել են հրադադարի գործընթացին, կազմել է 2547, հաղորդել է ՏԱՍՍ- գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս