Տասնյակ մարդիկ են սպանվել Մոսուլի արվարձանում երկու ականապատ ավտոմեքենաների պայթյունների հետևանքով, հայտնում է «Աս-Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը։
Բաքվում կայացել է Ադրբեջան-Թուրքիա քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանին, Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայա Տուրսունբեկովին, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
Դեռևս շարունակվում է Հալեպ քաղաքի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցչին։
Հալեպի կենտրոնում հազարավոր մարդիկ են տոնել քաղաքի ազատագրումը զինյալներից։ Ի պատիվ տոնի՝ սիրիահայերի նվագախումբը, Ձմեռ պապի հագուստներ հագած, նվագել է հայտնի «Զարթնի՛ր, լա՛ո» երգը, որը Օսմանյան կայսրության դեմ հայերի պայքարի խորհրդանիշներից է։
khabar.kz կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում։
Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շրջանում 1 օրում 10 թուրք զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 138 ահաբեկիչ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Թուրքական իշխանությունները կալանքից ազատել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մերթ Ալթընթաշի ազգականներին, հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է հատուկ մարմնի ստեղծման օգտին, որը պետք է օգնի Սիրիայում միջազգային իրավունքի առավել լուրջ խախտումները վավերագրելու հարցում, ներառյալ՝ հնարավոր ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, հայտնում է BBC-ն։
«Հենց Հայաստանում այս պահի դրությամբ նախանշված օրակարգը բավարար է` հասկանալու, թե ինչ նշանակություն ունի այս այցը նաև արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, որովհետև ուժեղ Հայաստանը նշանակում է այս հակամարտության հայանպաստ մեկ այլ` լրացուցիչ կռվանի առկայություն»։
Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։ Սա մեր հարևան երկրի նախագահի առաջին այցն է Հայաստան նրա պաշտոնավարման շրջանում, թեև այցի մասին խոսվում էր ավելի քան երկու տարի։
Հաջողության դեպքում այդ նախագիծը Հայաստանը և Վրաստանը կդարձնի կարևոր տարանցումային տարածքներ և կնպաստի նրանց տնտեսությունների աճին: Հայաստանի համար այն նշանակում է նաև թուրք-ադրբեջանական շրջափակման ավարտ: Քանի որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, ապա թուլացնում է վերջինիս ազդեցությունը Սև ծովում ու տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծում եվրոպական ինտեգրման ուղղությամբ:
Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:
Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարևոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ:
«Չափազանց ուրախ եմ, որ ինձ ասացին, որ այսօրվանից Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են իրանական գազ օգտագործել, և այսօրվանից գազն արդեն բոցավառվեց այդ երկու քաղաքներում: Սա նշանակում է, որ ականատեսն ենք ներդրված ջանքերի արդյունքին, գազը կարող է նպաստել ՀՀ-ի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն են ջերմ, մարդկանց տներն էլ կջերմանան»,- ասաց Ռոուհանին:
Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր:
«Մենք պետք է երկաթուղու միջոցով ունենանք Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհ: Դրանով մենք նպաստավոր պայմաններ կստեղծենք մեր և մյուս տարածաշրջանների ժողովուրդների համար»,- ընդգծեց նա:
«Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այ սօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ: Հայաստանը, համոզված եմ նաև Իրանը, շահագրգռված են անել առավելագույնը ավանդական, հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սիրիացի զինծառայողներն ու սպաները, որոնք պատանդ էին վերցվել Հալեպում զինված խմբավորումների կողմից, ազատ են արձակվելու քաղաքից զինված խմբավորումների տարհանման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ մասին հայտնում է «Ալ-Վաթան» թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող թուրքական դաշտային հոսպիտալի վրա, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 3 զինծառայող, հայտնում է Hürriyet-ը։
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
«Հաջողվում է Իրան-Հայաստան գործարար հանդիպումների ընթացքում փոքր բիզնեսից, միջինից բացի, խոշոր իրանցի ներդրողներին Հայաստան մղել»,- այս մասին այսօր Իրան-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ներկայացնելով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ Եռօրյա հավաք է անցկացվում: Հավքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Մենք Իրանի հետ ունենք առևտրային հարաբերություններ և գրեթե չունենք ներդրումային հարաբերություններ։ Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին 28 տարվա մեջ Իրանը Հայաստանում 3 միլիարդ դրամից ավելի ներդրում չի արել։
Սիրիայի ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ լիակատար վերահսկողություն են սահմանել Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ողջունում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Մոսկվայի հանդիպման արդյունքներով։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում կանգնած են գյուլենականները: