Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո քաղաքում ազգայնական թուրքերը շարունակում են ցույցեր իրականացնել: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հարձակման փորձ իրականացնելուց հետո նրանք բախվել են հրապարակում հավաքված քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութ յան ներկայացուցիչների վրա:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո նոր ահաբեկչության ահազանգ է ստացվել Մալաթիայում:
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա:
Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են իրականացրել 57 նահանգում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Կայսերիում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան իրականացված ահաբեկչության զոհերի թվի վերաբերյալ:
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչությունը նախնական տվյալներով խլել է 9 մարդու կյանք:
«Բացի արևելյան Հալեպից շուրջ 700 հազար հոգի պաշարված են 15 տարբեր շրջաններում, և նրանք խորհրդանշում են այս մտահոգիչ իրավիճակը: Բոլոր կողմերն էլ մեղավոր են մարդասիրական միջանցքների փակման հարցում»:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է:
Թուրքիայի կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորվա ծ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:
Ավելի վաղ Ռոգոզինը գրել էր Facebook-ի իր էջում, որ ժամանել է Բաքու։ «Սառը արևային Բաքվում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- գրել էր Ռոգոզինը՝ հրապարակելով լուսանկարներ Բաքվից։
Իր հերթին, Իզորիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ զորավարժություններին։
Արևելյան Հալեպից ապստամբների ու բնակիչների տարհանումը կասեցվել է, Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ, հայտնում է BBC-ն։
Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։
Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։
Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։
Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է 2017թ. պետբյուջեի նախագիծը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հալեպում շարունակվում է ապստամբների և խաղաղ բնակիչների տարհանումը քաղաքի արևելյան շրջաններից։ Անցած գիշեր հրադադարի ռեժիմը չի խախտվել, հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների ու ընդդիմության զինյալների տարհանման հարցը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԵՄ գագաթաժողովի մասնակիցները դատապարտել են Ռուսաստանի և Իրանի նպատակաուղղված հարվածները՝ մատնանշելով քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասները, հայտնում է DW-ն։
Հալեպից զինյալներին տեղափոխող ավտոշարասյունը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջաններ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել նրան Հալեպում զինադադար կնքելու հարցում ներդրած ջանքերի համար, երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ Սիրիայում կողմերը պետք է պայմանավորվեն հրադադարի հաստատման և հակամարտության քաղաքական լուծման շուրջ, հայտնում է Սպիտակ տունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկել է Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ։
«Չնայած հայտարարություններին, որ կողմերը նույն նպատակն են հետապնդում, ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայում նույն նպատակը չեն հետապնդում, ինչ ՌԴ իշխանությունները, ինչը ցույց տվեցին օրերս տեղի ունեցած իրադարձությունները Հալեպ քաղաքում»։