
Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 178 մարդ

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 178 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 124․763-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 11․788 դեպք, որից 1654-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 833․825 դեպքից առողջացել է 5 մլն 375․457-ը: 4486 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 50 մլն 36․416 իրանցի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ երկու չափաբաժիններն էլ ստացել է արդե 27 մլն 604․934 քաղաքացի: