Որքա՞ն է Թուրքիայի ռազմական ներկայությունն այլ երկրներում
Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին Թուրքիայի խորհրդարան էր ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքներում թուրքական զորակազմի թիվն այս պահի դրությամբ կազմում է 2500-ից մինչև 10.000:
Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զորքի թիվը հասնում է 10.500-ի
Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրբեջանի զավթած տարածքներում թուրքական զորակազմի թիվը կազմում է 60 զինվորական: Նրանք ծառայություն են իրականացնում Ակնայում (Աղդամ) գտնվող մշտադիտարկման կենտրոնում:
Թուրքիան զինված ստորաբաժանումներ ունի նաև Լիբիայում, որի թվի մասին, սակայն, հստակ տեղեկատվություն չկա:
Կատարում թուրքական զորախմբի թիվը կազմում է 2000, Ալբանիայում՝ 24, Սոմալիում՝ 2000, Հյուսիսային Կիպրոսում՝ 35.000-40.000, Լիբանանում՝ 100, Մալիում՝ շուրջ 50, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ևս այդքան, Բոսնիա Հերցոգովինայում՝ 242, իսկ Կոսովոյում՝ 321: