Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում:
Թեհրանը մտադիր է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին:
Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաշինգտոնը եւ Մոսկվան «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ, որպեսզի վերջ դնեն բռնությանը եւ առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհին:
«ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ»:
Գուցե և հաջողվի ռուս-թուրքական գործարքով ժամանակավորապես կանխել Սիրիական հակամարտության սրումը, բայց մինչև ե՞րբ. ըստ հուշագրի՝ մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայում 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում:
3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իրանը դիմել է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը:
Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է նախագահի թեկնածու գրանցել վրացի հայտնի կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային, համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԿԸՀ-ի կայքում։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, քանի որ չի տեսնում դրա այլընտրանքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բեշթեփեյում ելույթ ունենալիս, անդրադարձել է տնտեսության և արտարժույթի վերաբերյալ հարցերին:
Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը՝ Ազեր Ղասիմովը, սեպտեմբերի 17-ին պատասխանել է Հայաստանի վարչապետի Երրորդ մասում նախըտրական հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած ելույթին:
Թուրքիայում զգալիորեն նվազեցրել են այդ երկրի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար սահմանված ներդրումների դրույքաչափերը: Համապատասխան հոդվածներում նախագահի որոշմամբ արված փոփոխությունները ներկայացվել են Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին եւ հանդես է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին:
Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:
Ընտրողների ստորագրություններով ցուցակները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցրել են բերել 25 մարդ, որոնք ավելի վաղ դիմել էին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ:
Թուրքիայում ազգային հետախուզական ծառայության (MIT) հետախուզական վարչության ծառայողների նկատմամբ սկսված քննության արդյունքում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը 15 ենթասպայի ձերբակալման որոշում է կայացրել:
«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»:
«Ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը:
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբդուլհալիք Քուրդին, ով հայտնի է «Սինջարի ամիր» անվամբ, և նրա որդին՝ Մեհդի Քուրդին:
Շուրջ 180 իրանական ընկերություններ մտադիր են շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար: