
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ՝ Քարվաճառ և Քաշաթաղ, որտեղ ծանոթացել է նոր ռազմական օբյեկտների կառուցման ընթացքին, հայտնում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։