Բաժիններ՝

«Գազպրոմ»-ը տեխնիկական պատճառներով կդադարեցնի «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Թուրքական հոսք» գազատարով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի 2022 թվականի հունիսի 21-ից մինչև հունիսի 28-ը՝ պլանային պրոֆիլակտիկ սպասարկման պատճառով», – ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունից հավելել են, որ նման որոշումը նախապես համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իտալիայի իշխանությունները քննարկում են ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930