Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 363-ի: Աս մասին հայտնում է IRNA-ն:յ
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 74 նոր դեպք, որից 32-ը հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 234 հազար 597 դեպքից 7 մլն 60 հազար 283-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 305 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 602 հազար 641 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 941 հազար 796 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 663 հազար 263-ի: