Արտաշես Թումանյանն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031