Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը: