168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ օրակարգի շուրջ են միջնորդներն առաջարկում բանակցային սեղանի վերադարձը, իսկ թե ինչ օրակարգային հարցեր պետք է ներառվեն, մանրամասնեց. «Օրակարգային հարցերը պետք է վերաբերեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը, որը ենթադրում էր առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման գաղափարը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահողի գրասենյակի ընդլայնում, ինչը հնարավորություն էր տալու տեղում՝ սահմանին, մոնիտորինգի առավել հաճախակի անցկացում, ինչպես նաև՝ որոշակի դեպքերում նաև քննարկման մեջ էր նրան շատ ավելի մեծ իրավասությունների տրամադրումը»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հուլիսի 28-ին հյուսիսային ռազմական օկրուգ այցելության ընթացքում Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը Լիբանանի հետ սահմանին լարվածության համար:
Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Սիրիայից Իրաքի տարածք թափանցելու փորձը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է Ադրբեջանի ղեկավարության` հուլիսի 12-ին նախորդած և վերջին տարիներին առկա ագրեսիվ հռետորաբանությունը:
Իրանում իշխանությունները դաժանորեն ճնշել են հակահայկական ցույց կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի նավթագազային գործունեության շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ կողմ է արտահայտվել նման ակտիվության ժամանակավոր դադարեցմանը:
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց, որ Նախիջևանում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանք վերջին շրջանի տավուշյան լարվածության և դրան հետևած Թուրքիայի ագրեսիվ արձագանքի ֆոնին են:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) հուլիսի 28-ին զինավարժանքներ է սկսել Պարսից ծոցում՝ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործվում է «Նուր» ռազմական արբանյակից ստացված տեղեկատվությունը:
Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում է գրանցել, Թուրքիան՝ մեկ:
«Իհարկե, բոլորն անհանգստացած են այս ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ, և շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով, այլ ընդգրկում են երկու երկրների մյուս մասերը ևս: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:
Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։ Կարճ պատասխանը՝ այո։ Բայց կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ՝ մանրամասնեմ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։
«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում. «Այսօր կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել՝ «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսներով:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 80 հազար փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից:
Իրանը միջոցներ կձեռնարկի, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական մարդատար ինքնաթիռը կալանելու համար:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 6-ով եւ հասել 1137-ի:
«Էրդողանի շփոթմունքը գուցե մի ցուցիչ է, որ քաղաքական վերնախավի տարատեսակ ընկալումների մեջ Նախիջևանն ունի առանձնահատուկ նշանակություն։ Իսկ Նախիջևանի պարագան՝ և՛ իրավական կարգավիճակը, և՛ ստրատեգիական դիրքը հղի է շատ լուրջ հետևանքներով, որտեղ, ինչպես ասացի՝ Թուրքիան կարող է ներթափանցել՝ որպես ակտիվ խաղացող»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:
Մեր նկատառմանը, թե՝ ասացիք՝ չեք հրաժարվել, բայց կարծեք այս երկու տարում այդ մասին չի էլ շեշտվել. մինչև վերջին հայտնի իրադարձություններն ավելի շատ խոսվել է բանակցային մթնոլորտի, խաղաղության, փոխվստահության մասին, արդյոք ուշ չէ՞ հիմա այս մասին շեշտադրումներ անել՝ հաշվի առնելով երկու տարվա դադարը, պատգամավորն արձագանքեց.
Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի բախումների վերաբերյալ։
«Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնին սկսեցին ակտիվանալ երրորդ երկրների տարածքում ազգամիջյան բախումները: Ամենատարբեր կողմերից պարբերաբար հնչող հանդարտության կոչերն իրավիճակը չեն կարողանում կայունացնել: Ինչպիսի՞ զարգացումներ պետք է ակնկալել այս ճակատում, և որո՞նք պետք է լինեն երկու կողմերի քայլերը՝ իրավիճակը զսպելու համար, 168.am-ը հարցադրումները հղել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանին և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:
Առնվազն ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միջազգային պրոտեկտորատի տակ է: Իհարկե, 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց այսօր երաշխիք ավելի շատ կա, քան երեք օր առաջ: Ընդ որում, ՄԻԵԴ որոշումն իմպերատիվ է, և այդ ակտի մեջ դատարանը, որպես կանոն, կողմերին զգուշացնում է, որ սա պարտադիր կատարման ենթակա է: Այսինքն՝ դուք պարտավոր եք ոչ միայն համագործակցել, այլև բարեխիղճ կերպով ողջ ինֆորմացիան տրամադրել:
Ստամբուլի իշխանությունները հուլիսի 24-ին սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճար մարդկանց զանգվածային կուտակման պատճառով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։
Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա, վնասվել է շենք եւ ավտոմեքենա:
Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում:
«Այդ բողոքի ակցիաներում քարտեզները, կարգախոսները, պաստառները, բոլորը սադրիչ բնույթ են կրում։ Սա մի կողմից՝ քննություն էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի համար, քանի որ վերջինը պետք է կարողանար իր հավատարմության քննությունը հանձնել Ալիևին։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է կրկին ներկայանալ զոհի կարգավիճակում, քանի որ այս դեպքում այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է։ Սրա պատճառը նախ այն է, որ այս իրադարձությունները կատարվում են ոչ թե իր, այլ ուրիշ երկրներում, և մարդիկ, որոնք թեկուզ ծեծվեն էլ, դա, ըստ նրանց՝ չի համարվում Ադրբեջանի ամոթը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը։