Աղոթենք շուրջ հարյուր գերիների համար, ովքեր 2023-ի տարեմուտը դիմավորելու են ադրբեջանական բանտերում. Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Աղոթենք շուրջ հարյուր գերիների համար, ովքեր 2023-ի տարեմուտը դիմավորելու են ադրբեջանական բանտերում։

Խնկարկենք շուրջ 5000 նահատակների հիշատակը, ու խոնարհվենք բոլոր այն ծնողների առաջ, ովքեր հայրենիքին նվիրեցին ամենաթանկը, չվաճառեցին ու չվաճառվեցին։

Ուժ ու համբերություն մաղթենք բոլոր նրանց, ովքեր դավաճանության արդյունքում լքեցին իրենց հայրենի տունը, ու ով իմանա որտեղ են դիմավորելու այս տարեմուտը։

Աղոթենք բոլոր անթաղ մարմինների հոգիների հանգստության համար, հուսալով որ նրանց մարմինները գերեզման կգտնեն։

Արիություն ցանկանանք գերության մեջ գտնվող 120000 մեր հայրենակիցներին, ու հուսանք որ Արցախը դավաճանած սրիկաները օր առաջ պատասխան են տալու։

Հավատանք մեր ուժերին, որ կարող ենք 2023-ի Հայաստանը դարձնել դավաճանազուրկ ու պապենական պատգամին արժանի։

Ու ի վերջո չկորցնենք հույսը, որ հայրենիքը միշտ վեր դասողները մեզանում շատ են…

Տեսանյութեր

Լրահոս