Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին Արցախի առողջապահական համակարգն աշխատելու է ուժեղացված ռեժիմով
Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին համակարգն աշխատելու է ուժեղացված ռեժիմով:
Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։
Գործելու է թեժ գիծ ծառայությունը՝ 30 03 կարճ համարով՝ անվճար է բնակչության զանգերին պատասխանելու համար: