Բաժիններ՝

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Հերթական մագնիսական փոթորիկն է համակել երկրագունդը մայիսի 17-ին։ Այս տեղեկությունը ներկայացրել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնը, որի առաջատար մասնագետներից մեկի գնահատմամբ՝ մոլորակի գեոմագնիսական դաշտը թույլ խախտված վիճակում կմնա մինչև երկուշաբթի։

Նշվում է, որ մագնիսական այս փոթորիկը սկսվել է գիշերը, երբ Երկրի վրա սկսել է անդրադառնալ Արեգակի վրա գտնվող հերթական պսակաձև անցքից ժայթխող արևային քամին։ Դրա հետևանքով առաջացած միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը հանգեցրել է Երկրի մագնիսոլորտում թույլ խմորումների։

Ընդ որում, Երևանի ժամանակով 4։00-ից հետո այդ խանգարումներն ուժեղացել են՝ հասնելով G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակի։

Մոլորակը արեգակնային քամու ավելի արագ և խիտ հոսքում կգտնվի մինչև երկուշաբթին ներառյալ։ Նման իրավիճակում Երկրի գեոմագնիսական դաշտն առաջիկա օրերին կգտնվի թույլ խախտված վիճակում, կգրանցվեն հիմնականում թույլ՝ G1 դասի մագնիսական փոթորիկների կարճատև բռնկումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031