Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Գազայում սպանել են առնվազն 58 պաղեստինցու

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Գազայի հատվածում նոր հարձակումների ժամանակ սպանել է առնվազն 58 պաղեստինցու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմիններին։

Գազայի հատվածում հինգշաբթիից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, ըստ տեղական առողջապահական մարմինների՝ սա մարտ ամսին հրադադարի խզումից ի վեր ամենամահաբեր ռմբակոծություններից մեկն է։

Վերջին հարվածները տեղի ունեցան, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ ավարտեց Մերձավոր Արևելք շրջագայությունը՝ առանց որևէ տեսանելի առաջընթացի հրադադարի նոր համաձայնագրի հասնելու գործում։

«Կեսգիշերից ի վեր մենք ընդունել ենք 58 տուժած, մինչդեռ մեծ թվով տուժածներ դեռ փլատակների տակ են։ Հիվանդանոցի ներսում իրավիճակը աղետալի է», – ասել է Մարվան Ալ-Սուլթանը՝ Գազայի հյուսիսում գործող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս