
Ընտանի կենդանիների և գյուղատնտեսական արտադրանքների նվազման միտում Վրաստանում. Geostat

Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 4.9 տոկոսով և կազմել 861.1 հազար գլուխ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նվազման միտում կա գրեթե բոլոր ընտանի կենդանիների դեպքում, խոզերի գլխաքանակը կազմել է 152 հազար գլուխ, որը 2.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Այսուհանդերձ, ընտանի թռչունների քանակը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 11.3 տոկոսով և կազմել 8.5 միլիոն։
Նախնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում կաթի արտադրությունը կազմել է 108.5 միլիոն լիտր, ինչը 3.4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մսի արտադրությունը կազմել է 17.5 հազար տոննա, որն էլ 6.4 տոկոսով է պակաս 2024 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Արտադրվել է 172.0 միլիոն ձու, որը 2.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: