Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Չնայած Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային, որը հանգեցրեց 4 արցախցի զինծառայողի մահվան, Վաշինգտոնում շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Բանակցությունների ավարտը նախատեսվում է այսօր պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ փակման նիստին։
ՆԱՏՕ-ի մարտական խումբը (BGFP) Ռումինիայում ստեղծվել է անցած մայիսին: Այսօրվա դրությամբ Ռումինիայում զինվորականներ կան Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից։
Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 16 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 67:
Իրավապահները ձերբակալել են առնվազն 180 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 170 ոստիկան վիրավորվել է։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ոստիկանի նկատմամբ ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ։
Արդեն 200 օր է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ 120.000 խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններից, քանի որ ադրբեջանական կողմն օրերով անջատում է ինչպես գազամատակարարումը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում ամեն տարի ավելի քան 600 մարդ է մահանում սաստիկ տապի հետևանքով։
Լյու Պենյուն չի հստակեցրել, թե հատկապես ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Մինչդեռ գործակալությունը ենթադրում է, որ խոսքը Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի դեմ պատժամիջոցների մասին է։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
Հունիսի 28-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո, մահացել է ռուս քաղաքագետ, Կովկասի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Յուրևիչ Սկակովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում, որտեղ սպանվել էր 17-ամյա Նահելը, ցուցարարները հրկիզել են մեքենաներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Ղուրանի այրման ակցիան Ստոկհոլմում սադրիչ և չմտածված գործողություն է։
Մինչ Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարության միջնորդությամբ ծավալվում են բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնում է արցահայությանը, այլև անցնում կոնկրետ ռազմական գործողությունների՝ ԶՈՒ ստորաբաժանումները, առանց նույնիսկ կաշկանդվելու, բարձրաստիճան բանակցություններին զուգահեռ՝ անցկացման փաստից սրել են իրավիճակն Արցախում։ Երեկ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ինչպես նշել է Քեմփբելը, հանդիպման ընթացքում կքննարկվի «զգալի առաջընթացը» Ճապոնիայի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Վաշինգտոնում, մասնավորապես՝ Արլինգթոն արվարձանում, շարունակվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հովանու ներքո։
Հաղորդվում է, որ Ծովային քննչական կոմիտեն կշարունակի ապացույցների հավաքումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ հանրային լսումների ընթացքում դրանք ներկայացնելու համար։
«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»։
Նեթանյահուի խոսքով՝ Թեհրանն այդ դեպքում կկարողանա իր տրամադրության տակ հայտնված իսրայելական համակարգերը կիրառել հենց հրեական պետության դեմ։
Ես կարող էի պատկերացնել, որ նման վեճ հնարավոր էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց որ ստիպված եմ լինելու այս հարցով վիճել Հայաստանի ղեկավարի հետ եւ տեսնել ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան բանաձեւերի մեկնաբանության մեջ նրա ամբողջոական համերաշխությունը է Ադրբեջանի կեղծարար քարոզչության հետ, չէի կարող պատկերացնել անգամ ամենասարսափելի մղձավանջում։
Վեդանտ Պատելը շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջը խաղաղության հաստատման գործընթացում։
Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ Այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։ Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած […]
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։
Մինչ թանկարժեք հազվագյուտ քանդակն Իրան վերադարձնելն այն երեք ամիս ցուցադրվել է Բրիտանական թանգարանում։
Սույն գործով քննությունները նշանակված են 2024 թվականի հունվարին։
Մարկ Ցուկերբերգը մայիսին մասնակցել է ջիու ջիցուի իր առաջին մրցաշարին՝ արժանանալով ոսկե և արծաթե մեդալների:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների (տնտեսական, գեղարվեստական, քաղաքական, համայնքային, մարզական, մշակութային, առևտրային, գիտակրթական և այլն) հետ, որոնց անձամբ է հրավիրել։ Այս մասին հայտնել է ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ընդունված կանոնակարգը կամրապնդի գործակալության դերը միջազգային համագործակցության ոլորտում։ Գործակալությունը կկարողանա իր աշխատանքում ներգրավել երրորդ երկրներին։