
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։
Այս մասին նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Պարոն Ռուբիոն ողջունեց ռազմագերիների փոխանակման և յուրաքանչյուր կողմի հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների իր տեսլականի նախապատրաստման վերաբերյալ համաձայնագրերը և ընդգծեց Վաշինգտոնի պատրաստակամությունը շարունակել նպաստել կարգավորման որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը վերջնականապես ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերսկսկելու ստամբուլի բանակցությունները։ Լավրովը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ այս համատեքստում։
«Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ռուս-ամերիկյան շփումների շարունակականության վերաբերյալ»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ստամբուլ քաղաքում մայիսի 16-ին տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց ներկա է եղել նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան գոհ է բանակցությունների արդյունքից, որի համաձայն՝ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» ձևաչափով։