Նա հավելել է, որ Ռուսաստանն այս պահին հացահատիկի գործարքի երկարաձգման օգտին փաստարկներ չի տեսնում։
Ռուսաստանը ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կազմի հնարավորինս շուտ ընդլայնման հասնել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին:
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլար ընդհանուր գումարի զինամթերքի ու ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքը Թայվանին:
Գործակալությունը հաղորդել է, որ մատակարարումներն իրականացվելու են Համատեղ լոգիստիկ աջակցության համաձայնագրի շրջանակներում:
Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև:
Հայաստանին և Արցախին աջակցելու նպատակով հունիսի 28-ին Փարիզի «Գավո» համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագրով ուշագրավ երեկոն: ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված եզակի երեկոյին Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի […]
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի չափով վարկի հատկացմանը՝ վերականգնողական գործունեության համար: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Ըստ բանկի մամուլի տեղեկագրի՝ ֆինանսավորումը կօգնի բավարարել «նոր չունևոր և տեղահանված անձանց» տնային տնտեսությունների կարիքները, կաջակցի բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված պետական ռեսուրսների ծախսերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի շուկայական գործունեությանը: […]
Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք սուզանավում գտնվելու են միջուկային մարտագլխիկներ։
Պաշտոնյան, որը խոսել է չբացահայտվելու պայմանով, նշել է, որ շատ շուտով որոշում կկայացվի Ստոլտենբերգին պաշտոնական առաջարկ ուղարկելու մասին։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտնել է նաև, որ ոստիկանները, ժանդարմներն ու հրշեջները գիշերը երկրում ծայր առած «հազվադեպ բռնությունները հաղթահարել են խիզախորեն
Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր` մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել
Հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ ԵՄ-ում:
ՀՀ ԱԳ նախարարությունը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է տարածել։
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ կառավարությունը պլանավորում է հունիսի 29-ին լուծարել Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության համաձայնագիրը մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ
Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։
Գործողության ընթացքում իրավապահները ձերբակալել են 13 մարդու, որոնք փորձել են թմրանյութեր բերել երկիր բանանի արկղերով։
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։
«Արևմուտքի համար միևնույն է՝ ինչպես կլուծվի ԼՂ կոնֆլիկտը, նրանց պետք է այս կոնֆլիկտը լուծվի, որովհետև շատ լավ հասկանում են, որ ներկայիս լուծումը, որը կա սեղանի վրա, բերելու է ռուս խաղաղապահների դուրսբերման Արցախից, երկրորդ՝ հետագայում բերելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայման, և հարց է բարձրացվելու Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու: Փաստացի, համոզելով Երևանին գնալ ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը հանձնվում է Ադրբեջանին, դա նշանակում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին, բանակցային գործընթացին:
Հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այենը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ օդի որակի զգալի վատթարացում է գրանցվել Չիկագո, Քլիվլենդ, Դետրոյթ և Ինդիանապոլիս քաղաքների մերձակայքում գտնվող շրջաններում։
ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության 247-րդ տարեդարձը, որին նվիրված տոնական միջոցառումը համեմված է մեմֆիսյան բլյուզի նոտաներով։ 1766թ․ Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր ամերիկացիները հուլիսի 4-ը նշում են որպես Անկախության տոն։
Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
«Սերժ Սարգսյանից Փաշինյանին է անցել մի բանակցային փաստաթուղթ, որով Արցախում ազատ կամարտահայտության միջոցով որոշվելու էր Արցախի կարգավիճակը, 80/20 համամասնությամբ էլ տեղի էր ունենալու հանրաքվե, սակայն Փաշինյանն այս ամբողջ բանակցային գործընթացը վիժեցրեց, հայտարարեց, թե չի՛ կարող Արցախի անունից բանակցել։ Ալիևի հետ հանդիպեց մոտ 7 անգամ ՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, և հենց դրանով ևս վիժեցրեց բանակցային գործընթացը»,- ասաց Արթուր Խաչատրյանը, որում Ալիևը ստիպված էր իր երազանքի 5 շրջանին հասնելու համար 5 միլիարդ առաջարկել ու մերժվել։
Աշոտ Հարությունյանը նաև նշեց, որ որևէ արցախցի Նիկոլ Փաշինյանին լիազորություններ չի տվել, որպեսզի նա խոսի Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու մասին։ Ավելին, նա նույնիսկ իրավունք չունի հայտարարել, թե իր ժողովրդի խոսքն է ներկայացնում։
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքը: Հունիսի 29-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։
Նիստի ընթացքում առանձին ուշադրություն է նվիրվել էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, որոնք հաջորդ տարվանից կօգտագործվեն ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում։