Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․
Ի՞նչ է նշանակում դա «թարգմանաբար», եթե իհարկե չունենք աչքակապությամբ զբաղվելու մտադրություն: Թարգմանաբար դա նշանակում է՝ ես այս ռեգիոնում այլեւս հասել եմ այնպիսի աստիճանի, որ Դուք զբաղվեք միայն գլոբալ հարցերով՝ ինձ հետ խոսեք, իսկ հայ-ադրբեջանական հարցն արդեն լիովին իմ «քաշային կատեգորիայում» է:
Մի՛ մոռացեք, ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագիտության դոկտոր, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանն է:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշտակին նվիրված Ջահերով երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը մեկնաբանելով Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ասաց.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։
Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարճ մեկնաբանությամբ է հանդես եկել, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Թուրքիայի ղեկավարը պատրաստվում է ուղերձ հղել, ինչպես յուրաքանչյուր տարի, սակայն այս տարի Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում յուրահատուկ ցինիկությամբ ասել է, որ տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։
«Իրենք դրսևորում են ստորացվածի, մարդկային արժանապատվություն չունեցողի վարքագիծ»,- ասաց Նիկոյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովին հեռացրեցին բանակից, որ այսօր՝ հայկական բանակի 35 տարի պահած հայկական դիրքերն այսպես հանձնվեն Ադրբեջանին։
Նյու Յորքի Թայմս Սքվերում 39-րդ տարին անընդմեջ տեղի հայ բնակիչներն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:
Հայաստանին այս պայթյունավտանգ իրավիճակից կարող են փրկել պայմանականորեն մի քանի հրաժարականների դիմումներ, որոնք անխուսափելի կդարձնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում զինված ուժերը, բոլոր իրավապահ կառույցներն իրենց լռությամբ կոլեկտիվ կերպով անստորագիր կհրաժարվեն հայրենիքին ծառայելու պարտականությունից՝ վերջնականապես հաստատելով իրենց մեղսակցությունը պետության դեմ իրականացվող հանցագործությանը։
«Ցավոք սրտի, Ցեղասպանության մասին պետք է խոսենք ոչ թե անցյալով, այլ ներկայով»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ալիևն ազդարարում է սպասվող նոր խնդիրների մասին»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել՝ հայտնելով, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում:
«Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ:
Ջահերով երթին մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ նշել է. «Կարծիքս վատ է, գնահատականս՝ բացասական»:
Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնույ է «Ազատություն»-ը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք:
«Մեզ Թուրքիայի հետ միավորում է ոչ միայն դաշինքի հռչակագիրը, այլև բազմաթիվ այլ հարցեր։ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհի ժամանակը երկուսի փոխարեն կկազմի մեկուկես ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը երկու ժամի փոխարեն կտևի 1 ժամ 45 րոպե:
Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են
«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի։ Նրանք (հայերը:- խմբ.) համաձայնել են այն չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին ապրիլի 23-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
Ըստ փաստաթղթի՝ թեև փոքր չափով, սակայն սառեցված ակտիվների ընդհանուր արժեքի վրա ազդել է պատժամիջոցների ցանկից ֆիզիկական և իրավաբանական անձանց բացառումը (մինուս 150 մլն ֆրանկ կամ 164 մլն դոլար) և ավելացումը (պլյուս 50 մլն ֆրանկ կամ 54,77 մլն դոլար)։
«Մինչև COP29 համաժողովը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերումը՝ թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, միանգամայն իրատեսական է թվում»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են Հայաստանի ներսում որոշակի ենթակառուցվածքների, մասնավորապես Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցող մետալուրգիական գործարանի շինհրապարակին, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, ասված է հաղորդման մեջ։
« Չորս գյուղերի հարցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք բարձրացրեցինք։ Իրականում մենք երբեք չենք մոռացել այս գյուղերի մասին»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին՝ ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։
Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։
Տարիներ շարունակ անցկացվող ոգեկոչման միջոցառումը միայն մամուլի համար հայտարարություն չէ, այլ մոտ մեկ ժամ տևողությամբ հարգանքի լուռ ակտ է նրանց նկատմամբ, ում մենք կորցրել ենք։
ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում:
Մեզ մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն, ըստ էության, իրենց 2-րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։