Բաժիններ՝

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Փողոցային արվեստի խորհրդավոր վարպետ Բենքսին Instagram-ում հրապարակել է իր նոր ստեղծագործության լուսանկարը, սակայն չի նշել, թե որտեղ է այն գտնվում։

Լուսանկարում պատկերված է բաց դարչնագույն գույնի պատին տրաֆարետով նկարված փարոս, որի վրա գրված է՝ «Ես ուզում եմ լինել այն, ինչ տեսնում ես իմ մեջ»։ Մայթին երևում է նաև սյան արհեստական ստվեր, որը լրացնում է կոմպոզիցիան։

Բենքսին, հետևելով իր սովորական գաղտնապահ ոճին, ոչ մի մեկնաբանություն չի կցել հրապարակմանը և չի բացահայտել, թե որ քաղաքում կամ հասցեում է կարելի գտնել գրաֆիտին։

Այնուամենայնիվ, BBC Verify ծառայությունը պարզել է, որ ստեղծագործությունը տեղադրված է Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Ռյու Ֆելիս Ֆրեժյե փողոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031