Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կարող է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք. Քելոգ

ԱՄՆ-ն հասկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման հետ, և Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարեցնել Արևելյան Եվրոպայի նոր երկրների ընդունումն իր շարքեր։

Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը:

Քելոգի խոսքով՝ Վաշինգտոնի համար Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին «սեղանին դրված չէ», և «ԱՄՆ-ն միակ երկիրը չէ, որ դա ասում է»։

«Սա այն հարցերից մեկն է, որոնք Ռուսաստանն առաջ կքաշի, և նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի, Մոլդովայի մասին…. Եվ մենք ասում ենք՝ լավ, ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ձեր սահմանները: Սա նրանց համար անվտանգության հարց է: Բայց որոշումը նախագահինն է (խմբ.՝ Դոնալդ Թրամփի), դա իմ որոշումը չէ», – ասել է Քելոգը մայիսի 29-ին հրապարակված հարցազրույցում:

Հատուկ պատվիրակը չի բացառել, որ նման պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս