Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովի շրջաններին։ Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը՝ տեղեկացնելով, որ գրանցվել են մարդկային վնասներ ու հրդեհներ։

Ռիլսկի շրջանում անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել են երկու հինգհարկանի բնակելի շենքեր։

Դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է հարևան պատշգամբների վրա, իսկ մյուսում՝ բռնկվել է մեկ այլ բնակարան։ Խինշտեյնի տվյալներով՝ յոթ քաղաքացի տուժել է։

Տեղի հիվանդանոց են տեղափոխվել չորս հոգանոց ընտանիք՝ երկու երեխաներով (13 և 16 տարեկան), ինչպես նաև երկու կին և մեկ տղամարդ՝ բեկորային վնասվածքներով։

Լգովի Արտակովո ավանում անօդաչուի հարվածից առաջացած հրդեհի հետևանքով վնասվել են երկու շինություն և ավտոտնակ։

Մեկ շինության ներսում գտնվող երեք հոգանոց ընտանիքը ինքնուրույն դիմել է բուժօգնության։ Բժիշկներն աշխատում են նրանց հետ։

Խինշտեյնի վերջին տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Լգովում գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել են նաև երկու երեխա, որոնց մոտ արձանագրվել են ականապայթյունային վնասվածքներ։ Նրանք գտնվում են միջին ծանրության վիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031