Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իսրայելի օգնության շրջափակման պատճառով Գազան դարձել է «աշխարհի ամենաքաղցած շրջանը»

Իսրայելը խոչընդոտում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ թույլատրելով միայն սահմանափակ քանակի օժանդակություն։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Յենս Լաերկեն՝ որակելով Գազայի հատվածը որպես «երկրագնդի ամենաքաղցած վայր»։

Լաերկեի խոսքով՝ 900 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներից միայն 600-ին է թույլատրվել հասնել Իսրայելի հետ Գազայի սահման, և այնտեղից իսրայելական կողմը խոչընդոտներ է ստեղծում օգնությունն անվտանգ կերպով անկլավ տեղափոխելու հարցում։

«Մենք միայն ալյուր ենք կարողացել բերել։ Դա պատրաստ չէ ուտելու, ճի՞շտ է։ Այն պետք է թխվի…. Գազայի բնակչության 100%-ը սովի վտանգի տակ է», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։

Իր հերթին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի խոսնակ Թոմասո դելլա Լոնգան հավելել է, որ Գազայի հատվածում իրենց բժշկական հաստատությունների կեսը չի գործում վառելիքի կամ բժշկական սարքավորումների պակասի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031