«Արժեզրկում է վարչապետի ինստիտուտը». Ռուսաստանի հայերի միությունը քննադատել է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի կիրառած բառապաշարն առաջին հերթին արժեզրկում է հենց վարչապետի ինստիտուտը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի հայերի միությունը
Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հասցեին Փաշինյանի շուրթերից հնչող վիրավորական արտահայտությունները այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում են Համբարձման տոնը:

«Վարչապետը, որի գլխավորած երկրի Սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը, հերթական անգամ ոտնահարում է այդ հիմքը՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի վճռորոշ ձայն ունենալ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»,- ասված է հայտարարության մեջ։

Եկեղեցին Փաշինյանին խանգարող միակ կառույցն է. ուր են տանում վարչապետի վիրավորանքները
ՌՀՄ–ն նշել է, որ նման քայլերն ավելի շատ հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու փորձ են։

Միությունը հիշեցրել է աստվածաշնչյան խոսքը՝ «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն», և ընդգծել` պետության ղեկավարի այս վարքագիծը հակասում է ինչպես բարոյական նորմերին, այնպես էլ ազգային արժեքներին։

«Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած անպարկեշտ բառապաշարն արժեզրկում է առաջին հերթին հենց վարչապետի ինստիտուտը, վարչապետին, որը, մոռանալով իր կոչման մասին, կանգնել է հայկական ինքնության և պետականության դեմ խաչակրաց խայտառակ արշավանքի գլխին»,– եզրափակել է Ռուսաստանի հայերի միությունը։

Տեսանյութեր

Լրահոս