168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ մուտք կգործեն Գազայի հատված:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞՝ Նիկոլի խորհրդարանի ղեկավարին հարցնի, եթե «Ռուսաստանի շահերը վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ», ինչո՞ւ էիր հայտարարում, որ «մեր իշխանությունն ամենից պրոռուսականն է։
Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ Լիբանանի տարածքին հասցված հարվածները բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսության վրա։
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Եվրամիության բյուջեի նախագծին, որը տարբեր ոլորտների համար նախատեսում է 189,3 միլիարդ եվրոյի չափով հատկացումներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Դժվար է հավատալ, բայց Փաշինյանն իր ադրբեջանցի գործընկերոջը հորդոր-սպառնալիք է ուղղել 44-օրյա պատերազմից ընդամենը երկու օր առաջ։ 2020-ի սեպտեմբերի 25-ին նա խոստանում է իր ձեռքի տակ եղած կոմպրոմատներով հարկ եղած դեպքում պայթեցնել Ադրբեջանը ներսից, իսկ ահա սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:
«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլիամսոնի «Church Times»-ի հոդվածը։
Լրատվամիջոցի գրասենյակում խուզարկություն է անցկացվել․ ոստիկանները հայտնել են, որ գտել են 40 հազար եվրո։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին և Ալիևի հայտարարությանը, համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարն այս փուլում որևէ թուղթ չի ստորագրելու Հայաստանի հետ։
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ռեգիոնի ու ՀՀ անվտանգության ապահովման հետ որևէ առնչություն չունի․ Զախարովա
Զախարովան Ալիևի հայտարարության մասին, թե Փարիզը Հարավային Կովկասում պատերազմի հող է նախապատրաստում
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «Խոսում է Մոսկվան » ռադիոկայանի եթերում քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար մեքենաների համար վերականգնվել է:
Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին կասեցրել է Լեհաստանին միջոցների հատկացումը՝ Վարշավայի կողմից օրենքի գերակայության սկզբունքը չպահպանելու պատճառով, ինչը կառույցի անդամների միջև բյուջետային ծախսերի բաշխման որոշիչ չափանիշ է։ Խոսքը ԵՄ բյուջեի բոլոր միջոցների մասին է, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակից հետո ԵՄ երկրների վերականգնման հիմնադրամի։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը:
Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Ֆրանսիայի կողմից ռազմատեխնիկական աջակցության մասին իշխանությունների տարատեսակ «գովազդներին» ի պատասխան՝ հիշեցնում է. «Սովորաբար, պետությունները, երբ այլ երկրների հետ զենք-զինամթերքի պայմանագրեր են կնքում, այդ մասին չեն բարձրաձայնում, որովհետև դա տվյալ պետության ռազմավարական ու մարտավարական նպատակների մասին է հուշում»:
Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը։ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենն արձանագրում է, որ Գերմանիայում բոլորը շատ լավ տեսնում են, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ բազմաթիվ ջանքեր են ներդրվել, Գերմանիան գնահատում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձագանքելով ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների հակասական հայտարարություններին, հարց տվեց՝ ինչպե՞ս են մեկնաբանում իշխանության ներկայացուցիչներն իրենց՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը և այն հայտարարությունը, թե դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։
Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերը 66 անգամ ենթարկվել են հարձակման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։