2 երդվյալ թշնամիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու

Երկու երդվյալ թշնամիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, գրում է բրիտանական The Telegraph-ը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից։ «Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի», – ասվում է հոդվածում:

Ռուսաստան-Ադրբեջան պառակտումը վտանգավոր է Մոսկվայի համար, քանի որ Հայաստանը, Ադրբեջանի հետ 30 տարի շարունակ դաժան պատերազմներից հետո, միավորվում է իր հին թշնամու հետ՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

Հավելենք, որ հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանց անմիջական բանակցությունները կենտրոնացած էին «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը Հայաստանի միջոցով կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ մի խումբ քաղաքացիներ ձերբակալվեցին Ադրբեջանում։

Մի քանի օրվա ընթացքում երկու կասկածյալ՝ երկուսն էլ ադրբեջանցիներ, մահացան կալանքի տակ։ Մյուսները դատարանում հայտնվեցին վնասվածքներով և ծեծված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031