Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է

Լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը Վրաստանի ափի ողջ պարագծով նորմայի սահմաններում է։ Տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հրապարակել է Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը։

«Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը ամեն ամիս 12 կետում պարբերական մոնիթորինգ է իրականացնում Սև ծովի ջրի որակի վերաբերյալ։ Ուսումնասիրությունները որոշում են հիդրոկենսաբանական և քիմիական պարամետրերի խտությունը, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, նավթային ընդհանուր ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների և այլ ֆիզիկաքիմիական պարամետրերի։

Սև ծովից վերցված նմուշները վերլուծության են ուղարկվում Ազգային շրջակա միջավայրի գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի վերլուծության հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին», — ասված է գործակալության հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031