Բաժիններ՝

Կալասը Թրամփի կողմից ՌԴ-ին տրված 50 օր վերջնաժամկետը շատ երկար է համարում

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը համարում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրված 50-օրյա ժամկետը չափազանց երկար է։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ 

«Այն, որ նախագահ Թրամփը կոշտ դիրքորոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ, շատ դրական նշան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է, եթե մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ամեն օր սպանում անմեղ քաղաքացիների», – ասել է Կալասը։

«Մենք բոլորս պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը, որպեսզի նա նույնպես ցանկանա խաղաղություն», – հավելել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ 

Կալասը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «նույնպես ռազմական օգնություն կցուցաբերի, ինչպես եվրոպացիները»։Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։

Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։

«Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու պատրաստակամության համար», – հուլիսի 14-ի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ՏԱՍՍ-ին ասել է, որ Մոսկվայի բոլոր առաջարկները «բանակցությունների սեղանին են»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը սպասում է, որ Կիևը համաձայնության գա Ստամբուլում ուղիղ բանակցությունների երրորդ փուլի ժամկետի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031