Բաժիններ՝

Ռյուտեն բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն Ուկրաինային զենք մատակարարում ՆԱՏՕ-ի միջոցով

Ամերիկյան զենքն Ուկրաինային կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով, ինչը դաշինքի գլխավոր քարտուղարն արդար է համարում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն թեման քննարկել է Fox News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել Ռյուտեին, թե ինչու ԱՄՆ-ն զենքը Կիևին չի տալիս ուղղակիորեն, այլ դա անում է եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի միջոցով։

«Կա երկու պատճառ։ Առաջինը լոգիստիկան է, իսկ ՆԱՏՕ-ն լոգիստիկայից լավ է ։ Զենքը Ուկրաինային կմատակարարվի այնպես, որ դրանք հնարավոր լինի լավագույնս օգտագործել։ Ամեն ինչ փաթեթավորված է հավաքածուներում շատ հարմար՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար», – ասել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ երկրորդ պատճառը ֆինանսավորումն է։ 

«Նախագահն ինձ ասաց. «Մարկ, մենք ուզում ենք այս զենքը տալ Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել Ռուսաստանից։ Բայց դուք՝ եվրոպացիներդ, պետք է վճարեք դրա համար»։ Կարծում եմ՝ դա արդար է», – ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ եվրոպացիները պատասխանատվություն են ստանձնում և վճարում այդ զենքերի համար։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։

Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս