
«Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված շարժվում են դեպի ապագա». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի 9-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված նամակում գրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, ուս ուսի տված միասնաբար և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։
«Մեր երկրների անխախտ եղբայրությունը, աշխարհում նախադեպը չունեցող մեր ռազմավարական դաշինքն ու միասնությունը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի անվտանգության, համագործակցության և զարգացման կարևոր գործոններ են։
Վստահ եմ, որ պատմականորեն միմյանց աջակցող մեր երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա հիմնված ռազմավարական դաշինքը՝ խարսխված նաև Շուշիի հռչակագրի դրույթներով, հետագայում ևս համատեղ ուժերով կամրապնդվի և կխորանա»: