
Զելենսկին նոր կառավարությունում պաշտպանության նոր նախարար է նշանակել

Ուկրաինայի ներկայիս վարչապետ Դենիս Շմիգալի հսկայական փորձն անպայման օգտակար կլինի նրան պաշտպանության նախարարի պաշտոնում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հենց այս ոլորտում են ներկայում կենտրոնացված երկրի առավելագույն ռեսուրսները, առավելագույն առաջադրանքները և մեծ պատասխանատվությունը։
Մենք անպայման կշարունակենք ավելացնել սեփական զենքի արտադրությունը և մեր բոլոր պաշտպանական նախագծերի զարգացումը՝ մեր սեփականը, ուկրաինականը և գործընկերների հետ համատեղ։ Սա նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Մենք պետք է մեծացնենք մեր սեփական զենքի արտադրության մասնաբաժինը։ Դա շատ հստակ նպատակ է։ Մենք պետք է մասնակցենք համաշխարհային տեխնոլոգիական մրցակցությանը՝ մեր սեփական զարգացումների շնորհիվ», – ըստ УНИАН գործակալության՝ նշել է Զելենսկին։