Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է 6 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Նեպալի և Եգիպտոսի ընդհանուր առմամբ 6 քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել առանց օրինական հիմքերի՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով սահմանված ժամկետները և տարիներ շարունակ մնացել են երկրում առանց օրինական հիմքերի։

Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, որը ենթադրում է երկրից կամավոր մեկնում, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց կալանավորելու վերաբերյալ»,- նշված է հայտնել է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի` որոշումն ի կատար ածելու նպատակով կալանավորված անձինք ներկայումս պահվում են Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադառնալու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031