
ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է մեծացնել Հունաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը՝ այդ թվում նաև կղզիներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրը գրում է. «ԱՄՆ-ն մեր հարևան երկիրը վերածել է զինապահեստի»։
Այսպիսով ԱՄՆ-Հունաստան անվտանգային համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր նախագիծը, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, նոր հնարավորություններ կստեղծի։
Համապատասխան նախագծի վերաբերյալ Պենտագոնը զեկույց կներկայացնի ներկայացուցիչների պալատ, որն էլ թույլ կտա ամերիկյան զինված ուժերին 4 հավելյալ ռազմաբազա տեղակայել Հունաստանում:
Նշենք, որ նախագծի համահեղինակ կոնգրեսականներ Գրեյս Մենգը, Գուս Բիլիրաքիսը, Դինա Տիտուսը և Նիկոլ Մալլիատակոսը շեշտում են, որ այդ նախաձեռնությունը վճռորոշ ժամանակաշրջանում է կյանքի կոչվում։